ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ ձեռնարկված իմփիչմենթի գործընթացն անվանել է «հեղաշրջում»: Թվիթերյան իր էջում նա գրել է, թե «ամեն օր ավելի ու ավելի է համոզվում, որ իր դեմ սկսված իմփիչմենթի գործընթացն իրականում հեղաշրջման փորձ է, որը նախաձեռնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը՝ նպատակ ունենալով ամերիկացիներից խլել ժողովրդի իշխանությունը, նրանց ձայնը, ազատությունը, կրոնը»: