Դոնբասի ճգնաժամի կարգավորման հարցով կոնտակտային խումը երեքծաբթի օրը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրել է «Շտայնմայերի բանաձևը»՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ աղբյուրի՝ փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի Հանրապետության և Դոնբասի ինքնահռչակ Հանրապետության պատվիրակությունները, Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ ներկայացուցիչները: Կողմերը նամակ են հղել ԵԱՀԿ-ին՝ վստահեցնելով, որ կողմ են ընդունված բանաձևին և դրա իրագործմանը:
Ի դեպ, փաստաթղթով ուժի մեջ է մտնելու Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին օրենքը, և Ուկրաինայի իրադրության կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերը ողջունել են նման բանաձևի ընդունումը: Ըստ նրանց՝ այս քայլը կնպաստի Նորմանդական քառյակի գագաթնաժողովի կայացմանը, որի ժամանակ էլ առաջին անգամ կհանդիպեն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները: