ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի երրորդ օրվա քննարկումների հիմնական թեման եղել է ահաբեկության դեմ պայքարը: Ադրբեջանի պատվիրակները նորից անդրադարձել են վարչապետ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ» արտահայտությանը, դա համարել ոչ ժոողովրդավարական մոտեցում, նաև ահաբեկչական որոշ գործողություններ վերագրել Հայաստանին: Հայկական պատվիրակությունն ադրբեջանցի գործընկերներին հիշեցրել է, թե ինչ է ահաբեկությունը և թե ինչպես է դա դրևորվում հենց Ադրբեջանի ամենօրյա գործողություններում: Մասնավորապես,
Հայկական պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը ադրբեջանցի գործընկերներին հիշեցրել է, որ պատմությունը կեղծելով Ադրբեջանը չի կարող փոխել իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ «Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատկանում է մարդկանց, որոնք միշտ ապրել և ապրելու են այդ հողի վրա, որին պատկանում են և որտեղ ապրել են նրանց նախնիները հին ժամանակներից: Այդ մարդիկ արդեն բազմիցս ապացուցել են, որ իրենք ի զորու են պաշտպանելու իրենց անվտանգությունն ու ապրելու իրավունքը ադրբեջանական ագրեսիայից բոլոր հնարավոր մեթոդներով»,- հայտարարել է Հայրապետյանը: