Ամերիկյան Netflix ընկերության «Լրտես» (SPY) հեռուստասերիալը Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել։
Հեռուստասերիալի դրվագներից մեկում նկատվել է մի քարտեզ, որտեղ Թուրքիայի տարածքը մասնատված է։ Նկատելի է, որ Թուրքիայից անջատված է երկրի հարավարևելյան հատվածը:
Թուրքական ԶԼՄ-ները, Netflix-ին մեղադրելով հակաթուրքական դիրքորոշման համար, հիշեցնում են, որ «13 պատվիրաններ» սերիալում «Թուրքիան նույնպես թիրախավորվել էր». այդ սերիալը ևս նկարահանվել էր Netflix-ի կողմից։ Սերիաներից մեկում պատկերված էին եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարները, հերոսներից մեկն էլ թուրքերին անվանել էր «բարբարոսներ և մարդասպաններ»։