ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է կրակել սահմանն անօրինականորեն անցնող միգրանտների ոտքերի վրա՝ դժվարացնելով նրանց տեղաշարժը: Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելը Թրամփի քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է, և New York Times-ի երկու լրագրողն իրենց «Սահմանային պատերազմներ» նոր գրքում նշել են, որ հարավային սահմանում միգրանտների մուտքը կասեցնելու համար ԱՄՆ նախագահը պատրաստ է դիմել ծայրահեղ մեթոդների, այդ թվում՝ էլեկտրականացված պատերի կառուցումը: Սպիտակ տունը չի մեկնաբանել այդ տեղեկությունը: