Չեմպիոնների լիգայի խմբային տուրի 2-րդ փուլում, «Բրյուգգե»-ի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով, Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Նաչո Գոնսալեսը 2.5 ամիս խաղադաշտ դուրս չի գա: Նաչոն խաղին մասնակցել է մեկնարկից, բայց ընդմիջմանը փոխարինվել է, իսկ հետագայում պաշտպանի մոտ ախտորոշվել է աջ ծնկի ներքին կապանքների վնասվածք: