Թողարկվել է «WCIT 2019»-ի բջջային հավելվածը, որը համաժողովի մասնակիցների համար ապահովում է թարմացվող օրակարգը, նիստերի բովանդակությունը, ուղարկում է ծանուցումներ և համաժողովին առնչվող հավելյալ տեղեկություններ։ Հավելվածի միջոցով կարելի է կազմակերպել նաև B2B հանդիպումներ։
Հավելվածը ստեղծել է Hack Teck ընկերությունը: Այն կարելի է ներբեռնել App Store-ից և Play Market-ից։
«WCIT 2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։