Ռուսական Аэрофлот ավիաընկերության Superjet-100 ուղևորատար օդանավի անձնակազմի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել: Մայիսի 5-ին Մոսկվա-Մուրմանսկ թռչող օդանավը վերադարձել էր «Շերեմետևո» օդանավակայան և կոշտ վայրէջքի ժամանակ այրվել, ինչի հետևանքով 78 ուղևորից 41-ը զոհվել էին: Նախաքննությունը շարունակվում է: