«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագծի քվեարկությանը: Այս մասին այսօր հայտնել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ ԱԺ-ում մեծությամբ երկրորդ ուժի կարծիքով՝ «ներկայացված հիմնական դրույթները թույլ են»:
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրել էր ԱԺ «Իմ քայլը» պատգամավորական խմբակցությունը, և այն ընդգրկված է այս քառօրյայի օրակարգում: Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար իշխող ուժը 4 հիմքեր է ներկայացրել, դրանց թվում՝ Քոչարյանի դիմումի քննությանը Հրայր Թոմասյանի մասնակցության անհնարինություն, Թովմասյանի՝ պաշտոնաթող նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանի քավորը լինելու փաստը և նախկինում ՀՀԿ-ին անդմակցելու հանգամանքը: