Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը հոկտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» մեծ դահլիճում (Ամստերդամ):
«Կոնցերտգեբաու» համերգասրահը կառուցվել է 1883-1888 թվականներին: Համերգասրահը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով, նախատեսված է 2037 հանդիսատեսի համար: Այս դահլիճում ելույթ են ունեցել բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանը, Կլաուդիո Աբադոն, Ռիկարդո Մուտին, Վալերի Գերգիևը, այլք:
Ամստերդամում դիրիժորը կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը: Համերգին կհնչեն Բեթհովենի, Բրամսի, Ֆրանց Դոպլերի ստեղծագործությունները: Իսկ հոկտեմբերի 5-ին Էդուարդ Թոփչյանը Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախմբի հետ նույն ծրագրով հանդես կգա Ֆլանդրիական հեղինակավոր փառատոնում: