Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերությունը հերթական շրջայցի ընթացքում ստուգումներ է իրականացրել թիվ 13, 57 և 99 երթուղիներում: Թիվ 99 երթուղում հայտնաբերվել են մի շարք թերություններ, մասնավորապես, մեքենաների ուղևորասրահները եղել են հակասանիտարական և անբարեկարգ վիճակում: Այդ մեքենաները դուրս են բերվել երթուղուց:
«Երևանտրանսի» աշխատակիցները վարորդներին մեկ անգամ ևս հորդորել են չծխել ղեկին և հիշեցրել, որ սահմանված կանոնները չպահպանելու պարագայում վերջիններս կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ. ուսումնասիրվելու են մայրաքաղաքի բոլոր երթուղիները: