Դատարանը դարձյալ մերժեց ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն - Նորք Մարաշ նստավայրում շարունակվել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշումը հրապարակելուց հետո հայտարարել է նիստը հետաձգելու մասին:
Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 8-ին: