Baza տելեգրամի ալիքը հրապարակել է տեսանյութ, որում Խաչատուրյան քույրերի հայրը, խոհանոցում թափթփվածությունը պատճառ բռնելով, հայհոյում և հարվածում է դուստրերին: Ընդ որում՝ տղամարդն այդ ամենը ոչ միայն տեսանկարահանել է, այլև տեսախցիկին չնայելու համար հայհոյել ու հարվածել է աղջիկներից մեկին:
Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերն իրենց հորը սպանել էին նախորդ տարվա հուլիսի 27-ին՝ Մոսկվայում։ Քննության տվյալներով` քույրերը հարձակվել էին քնած հոր վրա՝ հասցնելով նրան դանակի 38 հարված։ Հարցաքննության ընթացքում աղջիկները խոստովանել են իրենց մեղքն ու ասել, որ «նրանց հարաբերությունները հոր հետ անբարյացակամ էին, քանի որ նա երկար ժամանակ իրենց տառապանքներ է պատճառել»: