Հոնկոնգում վերսկսվել են հակակառավարական բողոքի ակցիաները: Համազգային խռովության ֆոնին համատարած ավերածություններ են. կառուցվում են բարիկադներ, ոստիկանների ուղղությամբ քարեր ու շշեր են նետվում: Օրինախախտ ակտիվիստներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են օգտագործել, կան վիրավորներ: Քաղաքում կաթվածահար է տրանսպորտային համակարգը, փակ են մետրոյի որոշ կայարաններ ու առևտրի կենտրոններ, խորհրդարանից տարհանել են աշխատակիցներին: Օրենսդիրները մտավախություն ունեն, որ ցուցարարները կներխուժեն խորհրդարանի շենք: Մեգապոլիսում բողոքի գործողություններին մասնակցում է մոտ 100 հազար մարդ: