Հնդկաստանի հյուսիսային նահանգներում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով համատարած հեղեղումներ են: Տարերային աղետի զոհ է դարձել առնվազն 150 մարդ: Կան տասնյակ տուժածներ ու անհետ կորածներ: Հեղեղումների պատճառով տարհանումներ են իրականացվել հիվանդանոցներում և կալանավայրերում: Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են միայն նավակներով: Հնդկաստանում մուսոնային սեզոնը սկսվում է հունիսից ու տևում մինչև սեպտեմբեր: