Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով 3 շաբաթ չի մասնակցի խաղերին,- նշվում է իտալական ակումբի մամուլի քարտուղարության պաշտոնական հաղորդագրությունում: ՀՖՖ-ի հաղրդմամբ, Հայաստանի ազգային հավաքականի ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք: Ըստ ամենայնի, Մխիթարյանը բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի՝ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ առաջիկա խաղերը, որոնք նախանշված են հոկտեմբերի 12-ին և 15-ին։
Հիշեցնենք՝ Մխիթարյանը վնասվածք է ստացել Ա սերիայի 6-րդ տուրի՝ «Լեչեի» դեմ խաղում: