Հյուսիսային Կորեան ու Միացյալ Նահանգները համաձայնել են աշխատանքային հանդիպում կազմակերպել հոկտեմբերի 5-ին: Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այդկերպ հնարավոր կլինի հաղթահարել ձախողված վերջին Գագաթնաժողովի ճգնաժամը: Մասնավորապես՝ Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ դրական տեղաշարժ կլինի հարաբերություններում: Փհենյանն այսպիսով ակնկալում է, որ աշխատանքային մակարդակի հանդիպումը կխթանի երկկողմ հարաբերությունների լավացմանը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի կասեցմանը միտված բանակցությունները սառեցվել էին Դոնալդ Թրամփի և ԿԻմ Չեն Ընի երկրորդ՝ վիետնամյան հանդիպումից հետո: