ՀՀ Կառավարությունն առաջարկում է լուծարել Ջրի ազգային խորհուրդը: Գործադիրի կողմից ներկայացված ՀՀ «Ջրային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին և «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում այսօր ներկայացրել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Նախագծերի մշակման համար հիմք է հանդիսացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը՝ Ջրի ազգային խորհուրդը լուծարելու և լիազորությունները շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու վերաբերյալ: Ջրի ազգային խորհուրդը եզրակացություն է տալիս ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր ՀԷԿ-երի կառուցման, ինչպես նաև Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունների վերաբերյալ: «ՀՀ-ում արդեն ընդունված են մի շարք ջրավազանային կառավարման պլաններ, և Ջրի ազգային խորհուրդն արդեն կորցրել է տարիներ առաջ իր ունեցած կարևորությունը»,- ասել է Գրիգորյանը: