Ծանրորդներին Զվարթնոց օդանավակայանում մեծ ոգևորությամբ դիմավորել են բազմաթիվ մարզիկներ, մարզասերներ: Թաիլանդի Պատտայա քաղաքում ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի պետական օրհներգը հնչել է երկու անգամ։ Նախ 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կիլոգրամ արդյունքով դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը 2-րդ անգամ անընդմեջ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ 109 կգ քաշայինների պայքարում Մարտիրոսյանը ռեկորդ է սահմանել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 199 կգ ծանրաձողը։ Հրում վարժությունում մեր մարզիկը նույնպես հավասարը չի ունեցել, բարձրացնելով 230 կգ ծանրաձողը, հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Մեր մարզիկներից Գոռ Մինասյանը նվաճել է արծաթե մեդալ, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզ: