Մեկնարկել է Ազգային ժողովի քառօրյան: Այսօրվա նիստի օրակարգում պարտադիր քննարկման վեց հարց կա, իսկ երկրորդ բաժնում՝ 13 նախագիծ: Օրակարգի հաստատումից հետո քննարկվող առաջին հարցը կառավարության ներկայացրած՝ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ ծրագրի մասին օրենքում փոփոխությունների նախագիծն է: Հիմնական զեկուցող՝ Պետական գույքի կառավարման նախագահ Նարեկ Բաբայանն առաջարկում է մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկից հանել «Էներգաիմպեքս»-ը և «Հայփոստ» ՓԲԸ-ն: