Իրանը ողջունել է Սաուդյան Արաբիայի հետ լարվածությունը երկխոսության միջոցով թուլացնելու սաուդցի թագաժառանգի նախաձեռնությունը: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
«Իրանը բաց է Սաուդյան Արաբիայի ու տարածաշրջանի մյուս երկրների հետ բանակցություններ սկսելու համար: Իրան-Սաուդյան Արաբիա երկխոսությունը կարող է լուծել տարածաշրջանի անվտանգությանն ու քաղաքականությանը վերաբերող շատ հարցեր»:
Ավելի վաղ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը հայտնել էր, որ կնախընտրեր Իրանի հետ տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար: