Եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ չստացվի, ապա Թուրքիան Սիրիայի հյուսիսում ինքնուրույն կստեղծի անվտանգության գոտի: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք չենք կարող նույնիսկ մեկ օր սպասել: Եթե Միացյալ Նահանգների հետ որևէ արդյունքի չհասնենք, ապա այլընտրանք չենք ունենա: Ծրագրել ենք 30 կմ-անոց գոտում բնակեցնել 2 միլիոն փախստականի: Մենք մեր սեփական ուղով կգնանք և դրա համար արդեն որոշ քայլեր արել ենք»:
Անկարայում Թուրքիայի խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ երկրի նախագահը հայտնել է, թե փախստականների բեռն իրենց ուսերին գցելով, փորձում են Թուրքիային ծնկի բերել: Էրդողանի խոսքով, սակայն, Թուրքիան այն պետությունը չէ, որի վրա կարելի լինի տարբեր սցենարներ փորձարկել: Թուրք ղեկավարը զգուշացրել է, թե այդ խաղերն ավարտվել են: