Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քաղաքական լուրջ պայքարի է պատրաստվում երկրի ներկա վարչակարգի դեմ՝ ձևավորելով նոր կուսակցություն: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին վարչապետն արդեն իսկ գրասենյակ է վարձակալել Ստամբուլում` Մարմարա ծովին հարակից շրջաններից մեկում: Նախատեսվում է, որ հենց այդտեղ՝ Բահչելիևլերում կհիմնվի Դավութօղլուի կուսակցության՝ Ստամբուլի նահանգային կառույցը, որը կհամակարգի նախկինում իշխող կուսակցության ստամբուլյան կառույցի ղեկավար, ներկայում՝ Դավութօղլու զինակից Սելիմ Թեմուրջին:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն մշտապես խնդիրներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության հետ, իսկ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից (AKP-ԱԶԿ) նախորդ ամիս էր պաշտոնապես դուրս եկել: