«Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է հակազդի ԱՄՆ քայլերին՝ ընդունելով լուրջ որոշումներ և ձեռնարկելով արդյունավետ քայլեր: ԱՄՆ քայլերը՝ դոլարն օգտագործել որպես զենք, հանգեցնում են տնտեսական ահաբեկչության»: Սրա մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Երևանում՝ ԵԱՏՄ տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում: Ըստ Ռոհանիի՝ վախի և հուսահատության այս մթնոլորտում մեզ անհրաժեշտ է միջազգային համակարգում բազմակողմանի ու տարածաշրջանային տնտեսական համագործակցություն: Իրանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն ու մյուս տնտեսական կառույցները, որոնց հետ գործակցում է Իրանը, տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական ինտեգրացիոն գործընթացների համար կարևոր գործիքներ են: