Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատած տարիներին նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանին կալանավորելու վերաբերյալ՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը «1lurer.am»-ին փոխանցեց, որ կալանավորման որոշումը բողոքարկվելու է:
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար և շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է: