Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը օգոստոսի 26-30-ը արձանագրել է տարբեր խախտումների 46 դեպք, որից միայն 27-ի դեպքում շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 108 մլն դրամի վնաս, 20 դեպքով նշանակվել է 2 միլիոն դրամ տուգանք։ Բուսական աշխարհի պահպանության ոլորտում խախտումներ են արձանագրվել Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ հիմնականում ծառահատման դեպքեր: Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է 1 դեպք՝ Գեղարքունիքում: Բնապահպանական հարկը սահմանված ժամկետում չներկայացնելու 6 դեպքով նշանակվել է 300.000 դրամի վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 670.200 դրամ: