Հայաստանի պաշտպանության նախարարության և «Hi-Tech կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ ՀՀ ԶՈՒ-ում կիբեռանվտանգության հարցերով զբաղվող նոր ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։