Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ և աջակցությամբ, մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմակերպված՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառմանը: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից՝ հավելելով, որ միջոցոռման ընթացքում ելույթ է ունեցել նաև Արցախի ՄԻՊ-ը: