Մեծ Բրիտանիայում սկսվել է Brexit-ի վերջնաժամկետի հետհաշվարկը: Եվրամիության հետ, գործարքով կամ առանց դրա, «ապահարզանը» նախանշված է հոկտեմբերի 31-ին: Առաջիկա օրերին պարզ կլինի՝ արդյոք Միացյալ Թագավորության վարչապետը կարո՞ղ է ապահովել Եվրամիության հետ գործարքը: Միաժամանակ, ընդդիմությունն ուղիներ է որոնում ու քննարկումներ ծավալում Բորիս Ջոնսոնին պաշտոնանկ անելու հարցի շուրջ: Բրիտանական կառավարության ղեկավարը պաշտոնական Բրյուսելին, Դուբլինին ու Բեռլինին հորդորում է համատեղ աշխատել՝ նախքան Brexit-ի վերջնաժամկետի լրանալը գործարք կնքելու նպատակով: