ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, համաձայնել է քննարկել երկրի նախագահի պտոնանկության հարցը, եթե դրան կողմ քվեարկի Ներկայացուցիչների պալատը: Այս մասին «CNBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը: «Ես այլընտրանք չեմ ունենա: Դրանք պաշտոնանկության հետ կապված՝ Սենատի կանոններն են»,- ասել է նա: Հեռուստաալիքը քիչ հավանական է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակությունը, քանի որ Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականները չեն պաշտպանում դեմոկրատների նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացը սկսվել է սեպտեմբերի 25-ին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախաձեռնությամբ, ինչի համար անհրաժեշտ է սենատորների 2/3-ի աջակցությունը: