Դատարանը բավարարեց նաև «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ընկերության նախկին աշխատակից Տիգրան Տեր-Հարությունովին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նույն գործով կալանավորվել էր նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Նա Թովմասյանի սանիկն է: