ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին Զելենսկին հայտարարություն է արել: Նա հայտնել է, որ Կիևը ցանկություն չունի հրապարակել Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույցի սղագրության իր տարբերակը: «Մեզ ոչ ոք չի կարող հրամայել: Մենք անկախ պետություն ենք»,- լրագրողներին ասել է Զելենսկին և հավելել, որ Ուկրաինայի իշխանություններն այլ երկրների հրամանով հետաքննություն չեն անցկացնի: