Այսօր առավոտյան «Երևան -Կենտրոն» ՔԿՀ -ից Իզմիրլյան ԲԿ է տեղափոխվել «Մարտի 1»-ի գործով ամբաստանվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին, «Լուրեր»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրեց ՔԿ ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հավելյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: