ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ գազի սակագնի 30 տոկոսով ավելանալու մասին լուրերը «չեն համապատասխանում իրականությանը»: Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին՝ նա հույս է հայտնել, որ գազի սակագինը չի փոփոխվի և հավելել է, որ «բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ»։
Ի դեպ, Մհեր Գրիգորյանը չի թաքցրել, որ «սուր և դետալիզացված քննարկումներ կլինեն» մեկ այլ՝ ավտոփոխադրումների հարցի կապակցությամբ: Այդ մասով նա լրագրողներին խորհուրդ է տվել հետևել «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովին: