Ավստրայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի վարչապետ Սեբաստիան Կուրցի Պահպանողական կուսակցությունը: Դա հնարավորություն կտա Կուրցին ձևավորելու նոր կառավարություն՝ պահպանելով վարչապետի պաշտոնը: Ավստրիայի երիտասարդ կանցլերն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է այդ հարցով բանակցել խորհրդարան անցած բոլոր ուժերի հետ: