Բրիտանական ընդդիմությունը Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնանկության խնդիրն է քննարկել հանդիպումներից մեկի ընթացքում՝ գրել է «The Sunday Times»-ը: Այսպիսով, Ջոնսոնի պաշտոնանկության հարցը քաղաքական հայտարարություններից գործնական հուն է տեղափոխվում երկրի Գերագույն դատարանի որոշումից հետո, երբ անօրինական ճանաչվեց Խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու՝ վարչապետի որոշումը:
Ընդդիմությունը վստահ է, որ Ջոնսոնը պատգամավորներին արձակուրդ էր ուղարկում, որպեսզի կարողանա «Brexit»-ն առանց որևէ «գործարքի» անցկացնել: Ընդ որում, Խորհրդարանի աշխատանքը կասեցնելու թույլտվություն ստանալու համար վարչապետը ապատեղեկացրել էր թագուհուն: