Մոսկվայում ձերբակալել են քաղբանտարկյալների ազատության պահանջով կազմակերպված ցույցի ակտիվիստներին:
Գերմանական Bild պարբերականը( https://www.bild.de) հայտնում է, որ «ըստ կազմակերպիչների և Ռուսաստանի ՆԳՆ տվյալների՝ ակցիային մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ»:
«Բաց թող» կարգախոսով ցուցարարները Կրեմլից պահանջել են վերացնել ռեժիմի մի քանի քննադատների նկատմամբ հրեշավոր պատժամիջոցները, ինչպես նաև դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հարուցված դատավարությունները»,- գրում է թերթը: Ռուսաստանում այժմ մոտ կես միլիոն մարդ կա ճաղերի ետևում, որից 440 հազարը պահվում են, այսպես կոչված, «ուղղիչ աշխատանքային գաղութներում»: Ըստ պարբերականի՝ այստեղ պայմանները ծայրահեղ ծանր են, խախտվում են մարդու իրավունքները, ամենուրեք բռնություն է և խոշտանգում: