«Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի՝ վաղը մեկնարկելիք քառօրյա նստաշրջանի օրակարգ: Եթե օրակարգում փոփոխություններ չլինեն, ակնկալվում է, որ նախագիծը խորհրդարանականները կքննարկեն քառօրյայի վերջին օրը: