ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես, հոկտեմբերի 1-ին՝ ժամը 08.00-ից 17.00-ը, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը՝ ժամը 12.00-ից 17.00-ը, փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ը՝ Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Մաշտոցի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկը: