Պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը օգոստոսի 20-ից մեկնարկել է Տավուշի մարզի, Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր ձգվող՝ 5.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տեղադրվում են 520 գծամետր ջրահեռացման համակարգեր, 410 գծամետր բազալտե եզրաքարեր, ասֆալտապատվում են նոր մայթեր ու ճանապարհներ: Արդեն տեղադրված են ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող նշաններ: ՏԿԵ նախարարությունն անհարմարությունների համար հայցում է վարորդների ներողամտությունը: