Ցանկանում էր իրավաբան դառնալ, բայց նա ծնվել էր կինոյի ու պոդիումի համար. Մոնիկա Բելուչին 55 տարեկան է: Նա ծնվել է իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում: Իրավագիտության ֆակուլտետում սովորելու տարիներին նաև աշխատում էր, որպեսզի վճարի վարձը: Ֆոտոմոդելի աշխարհը, սակայն, նրան կլանում է, և 1988-ին արդեն Միլանում էր, հետո՝ Փարիզում ու Նյու Յորքում: 1990-ից արդեն Բելուչիի գեղեցկությունը իտալական կինոյի ժապավեններին էր: Մի անգամ խոստովանել է, որ երազում է նկարահանվել Ռոբերտ Դե Նիրոյի հետ միևնույն ֆիլմում։ 2011 թվականին նրանք միասին հայտնվում են «Սեր. Կիրառման տեղեկագիրք» («Manuale d'amօre») էկրանավորման մեջ: