Համաշխարհային հանրությունը պետք Է վճռական լինի Իրանին զսպելու և հետագա լարում թույլ չտալու համար, ինչի հետևանքը կարող Է նավթի գնի աննախադեպ աճը լինել՝ «CBS» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման ալ-Սաուդը: Թագաժառանգը նաև խոստովանել է, որ Իրանի հետ ռազմական հակամարտությունը կարող է փլուզել համաշխարհային տնտեսությունը, հետևաբար՝ «նախընտրելի է հակասության խաղաղ քաղաքական կարգավորումը»:
«Տարածաշրջանը ներկայացնում է աշխարհի էներգետիկ մատակարարման շուրջ 30 տոկոսը, համաշխարհային առևտրի անցուղիների՝ 20 տոկոսը, համաշխարհային ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունքի) շուրջ չորս տոկոսը: Պատկերացնու՞մ եք՝ այս երեքը միաժամանակ փլուզվեն. դրանից միայն Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի երկրները չեն տուժի»,- ասել է արքայազնը: