Թեհրանում կայացած «Աշխարհի մշակույթը» խորագրով միջոցառմանը Իրանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարիա Դոցենկոն առանձնակի ջերմությամբ է ընդունել երգահան և դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Նա ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը և գեղարվեստական և հումանիտար աշխատանքի 70-ամյա փորձ ունեցող Լորիս Ճգնավորյանին առաջարկել է դառնալ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ Իրանի կողմից: