Վերաքննիչ դատարանը հրապարակել է Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը։
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։ Նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանը, դուրս գալով դատարանից, լրագրողներին հայտնել է, որ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը: Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ: