Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության անդամների հետ:
Քննարկվել են առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահը կարևորել է առաջատար կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ երախտագիտություն հայտնելով «Adventist Health Glendale» կազմակերպությանն Արցախին սատարելու համար:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: