Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես ապաքաղաքական կառույց, ձեռնպահ է մնացել և շարունակելու է ձեռնպահ մնալ քաղաքական բնույթի հայտարարություններին, դրանցում հնչեցվող ձևակերպումներին արձագանքելուց, քանի դեռ դրանք կամ դրանց շահարկումը չեն անցել օրենքով թույլատրելիի սահմանագիծը:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ որոշ դատական գործընթացների կապակցությամբ դատական իշխանության նկատմամբ առկա են տարաբնույթ տրամադրություններ, ինչն օրինաչափ է: Մինչդեռ երբեմն դրանք միտումնավոր ուղղորդվում են և բերում ոչ բարենպաստ զարգացումների, ինչն ի զորու է վտանգել բարձր հանրային հեղինակություն ու վստահություն վայելող դատական իշխանության գաղափարի կյանքի կոչումը: