Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնին: Զրուցակիցներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և քրիստոնեական համայնքների նվազման խնդրին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին: