Պողոս Պողոսյանի գործով դատական ակտը հնարավոր է վերանայվի՝ «Լուրեր»-ին հայտնել է դատախազ Հայկ Խաչատրյանը: Դեպքից 18 տարի անց՝ «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության ականատես Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյուտոնը նոր փաստեր էր ներկայացրել կատարվածի վերաբերյալ: Դատախազությունն ուսումնասիրել է Նյուտոնի հայտարարությունը: Պարզվել է՝ այդ տեղեկություններն առերևույթ վկայում են, որ Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի ու գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ: Պողոս Պողոսյանի մահվան փաստի առիթով հարուցված քրեական գործով նոր երևան եկած հանգամանքներով՝ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ: Քննությունն իրականացնում է Քննչական կոմիտեն: