Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 44-ամյա մի քաղաքացու, որը հունիսի 10-ից Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: