ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: